211652_close_icon
views-count68689 դիտում article-date 13:47 11-01-2022

Կրակոցներ Սյունիքի մարզում. Գորիսում ինքնաձիգով կրակոցներ են արձակել BMW-ի վրա

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները որոնում են Գորիս քաղաքի բնակիչ, 36-ամյա Արթուր Ճ.-ին,  ով կասկածվում է  իր մոտ պահվող հրազենով Գորիս քաղաքի բնակիչ, 30-ամյա Վարդան Ա.-ին պատկանող ավտոմեքենան վնասելու մեջ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Գորիսի ոստիկանները  օպերատիվ տեղեկություններ են ստացել,  որ Արթուր Ճ.-ն Գորիսի Մաշտոցի փողոցի 151/8 շենքի բակում ինքնաձիգով կրակոցներ է արձակել Վարդան Ա.-ին պատկանող BMW մակնիշի  ավտոմեքենայի ուղղությամբ:

Բարեբախտաբար,  տուժածներ չան: Ավտոմեքենային պատճառվել է նյութական վնաս:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր