211652_close_icon
views-count1107 դիտում article-date 16:56 11-01-2022

Մոսկովյան շրջագայությանն ընդառաջ՝ «Ակունք» համույթը կներկայանա համերգով

Մոսկովյան համերգային շրջագայությանն ընդառաջ՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հանդես կգա Մարո Մուրադյանի անվան «Ակունք» պետական ազգագրական համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Շահնազարյան)։

Համերգը տեղի կունենա հունվարի 24-ին, ժամը 19:00-ին։ Այնուհետև համույթը կմեկնի Մոսկվա՝ մի քանի համերգ ներկայացնելու տեղի հայ և ռուս հանդիսատեսին և հայ երգը, պարն ու երաժշտությունը տարածելու աշխարհով։

Նշենք, որ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Ակունք» ազգագրական համույթը մի քանի տասնյակ տարիներ բարձր մակարդակով Հայաստանում և աշխարհի տարբեր բեմահարթակներում ներկայացնում է հայ ազգային արվեստը:

Համույթը որպես սկզբունք դավանում է հայ ազգային երաժշտական ու ծիսական, մշակութային արժեքավոր սովորույթների ու ավանդույթների պահպանումը և փոխանցումը սերնդեսերունդ։

Այսօր էլ համույթը ակտիվ գործունեություն է ծավալում և հավատարիմ է իր առաքելությանը։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր