4094 դիտում
10:13 11-01-2022
Հայ գործարարներն Իրան գնալու համար ադրբեջանցիներին մաքսատուրք են վճարում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայ գործարարներն Իրան գնալու համար ադրբեջանցիներին մաքսատուրք են վճարում: «Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ ադրբեջանական մաքսակետի տրամադրած կտրոն է հայտնվել, որ փաստում է՝ հայ գործարարների ապրանքափոխադրմամբ զբաղվող պարսիկ վարորդները շարունակում են օգտվել Գորիս-Կապան ճանապարհահատվածի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հատվածից, ինչի համար ադրբեջանցիներին գումար են վճարում, տվյալ դեպքում՝ 130 ԱՄն դոլար:
Հարցի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ՝ ճշտելու, թե ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիների մաքսային գանձումները սկսելու օրվանից այդ ճանապարհահատվածից օգտվելու համար ՀՀ բնակիչներն ինչքան գումար են վճարել ադրբեջանական կողմին:
Նախարարը, սակայն հորդորեց` գրավոր հարցում ուղարկել։ Ստացվում է, որ ադրբեջանցիներին, փաստորեն, ոչ միայն իրանցիները, այլ նաեւ հենց մեր հայրենակիցներն են հարկ վճարում Գորիս-Կապան ավտոճանապարհով անցնելու համար, քանի որ այլընտրանքային ավտոճանապարհը անանցանելի է բեռնատարների համար: Սա գուցե վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասած խաղաղության դարաշրջանի մեկնարկն է, երբ արդեն մեր հայրենակիցները երբեմնի թշնամիների բյուջեն են հարստացնում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
1849 դիտում
22:09 12-06-2022
Հնարավոր է ռուս գործարարներն առանց այցագրի Իրան մտնեն
17009 դիտում
14:52 13-02-2020
Պայքար ստվերի դեմ․ 25 կգ-ից ավելի ապրանքի ներմուծման համար կսահմանվի մաքսատուրք
4918 դիտում
10:16 18-05-2016
Ներկրված թուրքական լոլիկը չի մաքսազերծվել. պետբյուջե չի վճարվել 14,7 մլն դրամ մաքսատուրք. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
994 դիտում
08:50 21-01-2025
Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»