211652_close_icon
views-count7034 դիտում article-date 16:42 10-01-2022

Գառնիկ Իսագուլյան. «Ազգային անվտանգություն» կուսակցությունը սկսում է քաղաքական ակտիվ գործողություններ. aravot.am

aravot.am-ը գրում է. 18-րդ օրը բանտի մենախցում շատ է, թե քիչ, դժվար է ասել, բայց այն, որ մտածելու ժամանակ կա, անտարակույս է։ Միայն մի թերություն՝ ստացվող տեղեկատվությունը շատ սուղ է։ Այն, ինչ տեղի է ունենում Ղազախստանում, իմացա ուշացումով։ Մի փոքրիկ ռադիո ունեմ, որը այնքան էլ լավ չի աշխատում։ Ասեմ, որ Հայաստանի դավադիր իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի տեղեկատվության սղություն ունենամ։

Չնայած բանտի աշխատակիցների լավ վերաբերմունքին, զգացվում է, որ նրանք էլ չեն հասկանում, թե ինչ է կատարվում և ինչու են ինձ այստեղ պահում։ Մի խոսքով, կարծում եմ, հետագայում պետք է փոխենք պայքարի ձևերն ու եղանակները։

Պարզ երևում է, որ Հայաստանի դավադիր իշխանությունները թե ներքին, թե արտաքին քաղաքականության մեջ որդեգրել են այնպիսի քաղաքականություն, որի իմաստը՝ ներսում բռնություն և անօրինականություն, դրսում՝ զիջողականություն և բոլորի շահերի սպասարկում՝ ի հաշիվ մեր ազգային ու պետական շահի։ Քանզի այս էտապում դժվար է որևէ ազդեցություն ունենալ արտաքին քաղաքականության վրա, մեր ամբողջ ուժն ու էներգիան պետք է ուղղել ներքին քաղաքական զարգացումներ գեներացնելու ուղղությամբ՝ արագ և անարյուն իշխանափոխության հասնելու համար։

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր