211652_close_icon
views-count1208 դիտում article-date 16:22 10-01-2022

Զարուհի Նախշքարյանը չի զրկվի դատավորի լիազորություններից. ԲԴԽ-ն մերժեց միջնորդությունը. aravot.am

aravot.am-ը գրում է. Քիչ առաջ ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը մերժեց արդարադատության նախարարության միջնորդությունը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Հիշեցնենք՝ մեկ այլ գործով ևս ԲԴԽ-ն մերժել էր նախարարության միջնորդությունը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին, իսկ մեկ ուրիշով՝ բավարարել: ԲԴԽ-ն քննում էր Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստեփան Սաֆարյանի գործի հետ կապված Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործը:

Եթե Նախշքարյանին եւս մեկ նկատողություն արվեր, նա կզրկվեր դատավորի լիազորություններից: Սակայն ԲԴԽ-ն Ստեփան Սաֆարյանի գործով էլ այսօր որոշեց մերժել արդարադատության նախարարության միջնորդությունը:

Մանրամասներն՝ այստեղ

 

Նմանատիպ նյութեր