211652_close_icon
views-count1433 դիտում article-date 16:00 10-01-2022

Պեկին-2022 կազմկոմիտեն ներկայացրել է առաջիկա ձմեռային խաղերի պարգևատրության արարողության որոշ մանրամասներ

<<  Պեկին – 2022 >>  կազմկոմիտեն  ներկայացրել է առաջիկա ձմեռային խաղերի պարգևատրության արարողությանն առնչվող մանրամասները:

Օլիմպիական խաղերի հաղթողներին և մրցանակակիրներին բացի մեդալներից կհանձնվեն ձեռագործ ծաղկեփնջեր,  բացառիկ  անհատական նվեր-թալիսմաններ՝ Բինգ Դունդուն անվանումով  պանդաներ։ 

Ցուցադրվել են նաև պատվո պատվանդանը, մեդալների սկուտեղը, պարգևատրող անձնակազմի հագուստը և այլն: Պարգևատրության արարողությունը կրում է  «Սառույց և ձյուն, փառք և պատիվ» կարգախոսը: 

Պեկինի օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 25 օր:

Նմանատիպ նյութեր