211652_close_icon
views-count1493 դիտում article-date 15:48 10-01-2022

«Հայաստան» խմբակցությունն առաջարկել է հանձնաժողովների համատեղ նիստ հրավիրել՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ Ղազախստան ուղարկելու առնչությամբ

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը տեղեկացնում է, որ դիմել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին և ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին՝ առաջարկելով հրավիրել հանձնաժողովի համատեղ նիստ ՝ ՀԱՊԿ շրջանակներում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներ Ղազախստանի Հանրապետություն ուղարկելու առնչությամբ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի և 7-րդ հադվածի 1-ին մասի 1-ին կետի, ինչպես նաև օրենքով սահմանված այլ պահանջների կատարման ընթացքի վերաբերյալ թեմայով խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու նպատակով:

Նմանատիպ նյութեր