211652_close_icon
views-count60323 դիտում article-date 11:56 10-01-2022

Արտակարգ դեպք Արարատի մարզում. Նորամարգ գյուղի «Ստալինյան ջրանցքում» հայտնաբերվել է Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենա. ժամանել են փրկարարներ ու ոստիկաններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ  Նորամարգ գյուղի  «Ստալինյան ջրանցքում»  Hyundai  Sonata մակնիշի  ավտոմեքենա կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգը ոստիկանության Մասիսի բաժնից փոխանցվել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն:

Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, ոստիկանության Մասիսի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը:

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար  Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Այս պահին ԱԻՆ ՓԾ Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները հետախուզական աշխատանքներ են կատարում, որպեսզի տեսնեն՝ արդյոք ավտոմեքենայի մեջ կամ ջրանցքում քաղաքացի կամ քաղաքացիներ  կան:

Արարատի մարզի ոստիկանապետ Ս. Ռուստամյանի հանձարարականով Մասիսի ոստիկանները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը, որպեսզի ճշտեն որոշ հանգամանքներ:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 137+
137+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր