211652_close_icon
views-count3481 դիտում article-date 22:15 09-01-2022

Սթոլթենբերգը հայտարարել է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև տարաձայնությունների քաղաքական կարգավորման հնարավորության մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ դաշինքի և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմական բախման վտանգը պահպանվում է, սակայն կողմերը կարող են քաղաքական լուծման հասնել  տարաձայնությունները կարգավորելու հարցում։ Այս կարծիքը նա հայտնել է կիրակի օրը բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում ։

«Հնարավոր է քաղաքական լուծում գտնել, հաշվի առնել Ռուսաստանի մտահոգությունները: <...> Բայց հակամարտության վտանգը մնում է»,- ասել է Ստոլտենբերգը՝ սպառնալով «ՆԱՏՕ-ի զսպող միջոցներով» դաշինքի և ՌԴ-ի միջև հարաբերությունների սրվելու դեպքում: Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն «կհուսա լավագույնին հասնելուն և ջանասիրաբար կաշխատի այս ուղղությամբ, բայց նաև կպատրաստվի վատագույնին»։

 

Նմանատիպ նյութեր