211652_close_icon
views-count6819 դիտում article-date 16:45 09-01-2022

Ալմաթիում գնդակոծության հետևանքով 4 տարեկան աղջիկ է մահացել

Ալմաթիում գնդակոծության հետևանքով չորս տարեկան աղջիկ է մահացել: Երկրում երեխաների իրավունքների օմբուդսմեն Արուժան Սաինը լրագրողներին ասել է, որ հունվարի 7-ին, երբ չորս երեխաներով մեքենան անցնում էր Ալմաթիի փողոցներով, դրա վրա կրակել են։

Ինչպես գրում է svpressa.ru-ն, միջադեպի հետևանքով 4-ամյա աղջիկը մահացու վնասվածքներ է ստացել, ինչի հետևանքով տեղում մահացել է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունվարի 5-ին 11-ամյա տղան մահացել է հրազենային վնասվածքից։ Թե ում արձակած փամփուշտն է սպանել երեխային, չի նշվում։ Հայտնի է միայն, որ երբ հնչել է կրակոցը, երեխան ընտանիքի հետ զբոսնելիս է եղել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ղազախստանում անկարգությունների ժամանակ 164 մարդ է զոհվել: 

Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվել էին զանգվածային անկարգությունների, հարձակումներ էին իրականացվել պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են հազարավոր մարդիկ։

Նմանատիպ նյութեր