211652_close_icon
views-count47210 դիտում article-date 14:34 09-01-2022

Ղազախստանի միլիարդատերերը, այդ թվում՝ Նազարբաևի ընտանիքի անդամները, ընդհանուր կորցրել են 3 միլիարդ դոլար. Forbes

Ղազախստանում բողոքի ակցիաների օրերին չորս ղազախ միլիարդատեր, ներառյալ նախկին նախագահի դուստրն ու փեսան, «աղքատացել» են ընդհանուր 3 միլիարդ դոլարով: Գրում է Forbes ամսագիրը։

Երկու խոշոր բանկերի՝ Kaspi-ի և JSC Halyk Bank-ի արժեթղթի գները նվազել են, երբ ցուցարարները սկսել են այրել հասարակական շենքերը և տապալել արձանները:

Միլիարդատեր Վյաչեսլավ Կիմը, որը Kaspi Bank-ի խոշորագույն բաժնետերն ու նախագահն է, 1,4 միլիարդ դոլար է կորցրել, քանի որ Kaspi-ի արժեթղթերի արժեքը հունվարի 4-ին 118 դոլարից իջել է 30 տոկոսով՝ հունվարի 6-ին հասնելով 87 դոլարի: Սրա հետևանքով Կիմի գնահատված կարողությունը 5,7 միլիարդ դոլարից հասել է 4,2 միլիարդ դոլարի:

Ազգությամբ Միխայիլ Լոմթաձեն՝ Kaspi Bank-ի գործադիր տնօրենը, կորեցրել է գրեթե 1,4 միլիարդ դոլար: Նրա գնահատված մաքուր կարողությունը  5,2 միլիարդ դոլարից ընկել է 3,8 միլիարդ դոլարի՝ երկրում անորոշության երկու գիշերվա ընթացքում:

Նազարբաևի դուստրը՝ Դինարա Կուլիբաևան, և նրա ամուսինը՝ Թիմուր Կուլիբաևը, ընդհանուր առմամբ կորցրել են 200 միլիոն դոլար, քանի որ JSC Halyk Bank-ի իրենց բաժնետոմսերի արժեքը նվազել է 16%-ով։

Նմանատիպ նյութեր