211652_close_icon
views-count14779 դիտում article-date 12:47 09-01-2022

Սաուդյան Արաբիայում 3-ամյա ազատազրկումից հետո ազատ է արձակվել արքայադուստր Բասմա բինթ Սաուդը. Human Rights

Սաուդյան Արաբիայում երեք տարվա ազատազրկումից հետո ազատ է արձակվել արքայադուստր Բասմա բինթ Սաուդը։ Նա կալանքի տակ էր 2019 թվականի մարտից։ Այս մասին հաղորդվում է Human Rights իրավապաշտպան կազմակերպության սաուդյան մասնաճյուղի թվիթերյան էջում։ Գրում է BBC-ն։

Նշվում է, որ 57-ամյա արքայադստերից բացի ազատ է արձակվել նաև նրա դուստրը։ 2020 թվականի ապրիլին Բասման թագավոր Սալմանին և թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանին խնդրել էր իրեն  ազատ արձակել առողջական պատճառներով։ 

Արքայադուստր Բասմայի հայրը  Սաուդյան Արաբիայի նախկին ղեկավար Սաուդ իբն Աբդուլ Ազիզ ալ Սաուդն է, ովը երկիրը ղեկավարել է մինչև 1964 թվականը և գահընկեց արվել հեղաշրջման արդյունքում։

Արքայադուստր Բասման պայքարում էր սոցիալական բարեփոխումների և գենդերային հավասարության համար: Բասմա բինթ Սաուդը հանկարծակի անհետացել է Շվեյցարիա բուժման նպատակով թռչելիս, հետո պարզվել է, որ նրան ձերբակալել են։

Իշխանությունները մեղադրել են արքայադստերն ու նրա դստերը երկրից անօրինական կերպով լքելու փորձի համար, ինչը Սաուդյան Արաբիայում քրեական հանցագործություն է։ Դստերը մեղադրանք է առաջադրվել նաև կիբերհանցագործությունների համար։

Նմանատիպ նյութեր