9645 դիտում
12:24 09-01-2022
ՔՊ-ի աջակցությամբ Դավիթ Մինասյանն ընտրվեց Փարաքարի համայնքապետ․ 2,5 տարի էլ համայնքը ՔՊ թեկնածուն կղեկավարի․ Tert.am
Փարաքարի ավագանու՝ այսօր կայացած նիստի ընթացքում համայնքի ղեկավար ընտրվեց «Դավիթ Մինասյան» դաշինքի առաջին համար Դավիթ Մինասյանը։ Ավագանու 11 անդամներ, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները, կողմ քվեարկեցին Մինասյանի թեկնածությանը։ Գրում է Tert.am-ը։
Ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունը, Վոլոդյա Գրիգորյանի ղեկավարությամբ, հրաժարվել է մասնակցել քվեարկությանը և վայր է դրել մանդատները։
«Դավիթ Մինասյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համայնքի կառավարումը կիրականացնեն համատեղ ուժերով։ Հետագա 5 տարվա կառավարումը համամասնորեն կիսվելու է Դավիթ Մինասյանի և համայնքապետի ՔՊ թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանի միջև։ Այսպիսով՝ կլինի համատեղ կառավարում, և առաջիկա 2,5 տարվա ընթացքում համայնքը կղեկավարի Դավիթ Մինասյանը։ Նորընտիր համայնքապետի երդմնակալության արարողությունը կկայանա հունվարի 12-ին։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1348 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ