211652_close_icon
views-count3982 դիտում article-date 12:35 09-01-2022

Ղազախստանի բոլոր շրջաններում իրավիճակը կայունացել է. Երլան Տուրգումբաև

Ղազախստանի բոլոր շրջաններում իրավիճակը կայունացել է, ազատագրվել են նախկինում գրավված շենքերը: Ինչպես գրում է ria.ru-ն, այս մասին հայտարարել է ՆԳ նախարարի պաշտոնակատար Երլան Տուրգումբաևը։

«Այսօրվա դրությամբ իրավիճակը կայունացել է երկրի բոլոր շրջաններում: Իրավապահ ուժերն ազատագրել են նախկինում գրավված ակիմատների բոլոր շենքերը: Վերականգնվում է կոմունալ հարմարությունների և կենսապահովման համակարգերի աշխատանքը»,- ասել է Տուրգումբաևը: 

Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվել էին զանգվածային անկարգությունների, հարձակումներ էին իրականացվել պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են հազարավոր մարդիկ, կան զոհեր: 

Նմանատիպ նյութեր