211652_close_icon
views-count19108 դիտում article-date 21:47 08-01-2022

Հայաստանում կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակվելու 2 բերովի դեպք է արձանագրվել

Հայաստանում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամով հարուցված կորոնավիրուսային հիվանդության երկու դեպք, որոնք բերովի են։

Այս մասին նշված է Հիվադությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։

«Որպես COVID-19-ով պացիենտներ՝ նրանք ենթարկվել են համաճարակաբանական հետազոտության։ Հայաստան ժամանելուն պես նրանց քթըմպանի նմուշները հետազոտվել են նաև սեքվենավորման մեթոդով, որի արդյունքում էլ հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամը։ Պացիենտների վիճակը բավարար է, չեն հոսպիտալացվել, երկուսն էլ բուժում են ստանում տանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Սեքվենավորման աշխատանքներն իրականացվել են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի և Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի համագործակցությամբ:

Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը` Առողջապահության նախարարությունը կոչ է անում շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները և պատվաստվել, քանի որ COVID-19-ի և դրա շտամների դեմ կանխարգելիչ ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է։

Նմանատիպ նյութեր