211652_close_icon
views-count2323 դիտում article-date 20:25 08-01-2022

Նման խայտառակության ես պարզապես չեմ հանդիպել. Ռուբեն Մելիքյան

ԵՐԵԿ հայտնել էի, որ նախկին գերի, մեր վստահորդ Ռոբերտ Նալբանդյանը նույն օրը՝ հունվարի 7-ին ազատվել է կալանքից։ Հիմքն այն էր, որ 1-ամսյա կալանքի ժամկետը լրացել է, իսկ առաջին ատյանի դատարանը մերժել էր քննիչի միջնորդությունը՝ երկարացնելու կալանքը։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Իսկ ԱՅՍՕՐ՝ հունվարի 8-ին, վերաքննիչ դատարանից ինձ տեղեկացնում են, որ դեռ դեկտեմբերի 15-ին մեր ուղարկած՝ սկզբնական կալանքի դեմ բողոքը քննվելու է երկուշաբթի օրը՝ հունվարի 10-ին։

Պատկերացրեցի՞ք զավեշտը։ Մարդն արդեն ազատության մեջ է, իսկ մեր բողոքը դեռ չեն քննել։

Նման խայտառակության ես պարզապես չեմ հանդիպել։ Մարդն ունի իր կալանքի վերանայման սահմանադրական իրավունք։ Ի՞նչ եղավ մեր վստահորդի այդ իրավունքը։ Ինչու՞ նա զրկվեց այդ իրավունքից։ Ո՞վ է դրա համար պատասխան տալու։ Ի՞նչ է անելու դատարանը, եթե, օրինակ, բավարարի մեր բողոքը։ Ռոբերտին նորի՞ց է ազատելու կալանքից։

Այս բոլոր հարցերը, իհարկե, ոնց որ պետք է, որտեղ որ պետք է, բարձրացվելու են, բայց այն «բարոյական ինքնավնասումը», որ որոշ մարդիկ իրենք իրենց հասցրեցին՝ ադրբեջանական զննդաններում տանջված մարդկանց նկատմամբ իրենց վարքագծով, վերականգնել չի լինելու։

Ամո՛թ ձեզ!»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր