211652_close_icon
views-count4809 դիտում article-date 15:22 08-01-2022

Անհայտ անձինք սպառնացել են պայթյուններ իրականացնել Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանություններում՝ պահանջելով դուրս բերել զորքերը Ղազախստանից

Անհայտ անձինք հայտարարել են Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանություններում պայթյունի վտանգի մասին՝ պահանջելով դուրս բերել զորքերը Ղազախստանից: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին, գրում է Tert.am-ը:

«Նախօրեին հայտնի է դարձել, որ Հայաստանի և Բելառուսի դեսպանատների էլեկտրոնային փոստին նամակ է եկել՝ պայթյունի սպառնալիքով: Անհայտ անձինք պահանջել են դուրս բերել երկրների զորքերը Ղազախստանի տարածքից»,- ասել է գործակալության աղբյուրը:

Նրա խոսքով՝ դեսպանատների տարածքները ստուգվել են, պայթյունավտանգ առրկաներ չեն հայտնաբերվել:  

Նմանատիպ նյութեր