1791 դիտում
22:22 07-01-2022
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչությունն ամփոփել է 2021-ի աշխատանքները
Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են հանդես գալ հաշվետվություններով: Քաղաքացիական պաշտպանության վարչությունը ներկայացրել է 2021 թվականի գործունեությունը՝ ընդհանուր պատրաստության, օպերատիվ տակտիկական պատրաստության, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարման, իրավական, օրենսդրական բազայի կատարելագործման, ծառայության կազմակերպման և այլ ուղղություններով:
Նիստը վարել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը:
«ՊՆ-ի հետ համագործակցության շրջանակներում կազմակերպվել և ՊՆ համապատասխան զորամասերում անցկացվել են Նոյեմբերյանի թիվ 116 և Տավուշի թիվ 115 ՀՕՊ ՀՓՋ-ների, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի ՄՓՎ-ների փրկարարական ծառայողների կրակային պատրաստության գործնական պարապմունքներ, որոնց մասնակցել են 1435 փրկարարական ծառայողներ: 2021 թվականի ընթացքում կազմակերպվել և անցկացվել են 20-ժամյա մարտական պատրաստության պարապմունքներ ԱԻՆ ՓԾ մարզային և Երևանի փրկարարական վարչությունների հրահանգչական կազմի, հրշեջ-փրկարարական ջոկատների խմբերի և հերթափոխերի պետերի հետ։ Ի կատարումն ԱԻ նախարարի համապատասխան հրամանի՝ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում 2021 թվականի մայիսի 3-ից 14-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվել և անցկացվել են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարների և ԱԻՆ ՓԾ ՔՊՎ ՄՊՈՒԿ բաժնի աշխատակիցների հետ 60-ժամյա մարտական պատրաստության դասընթացներ, որոնց ավարտին անձնակազմը ստացել է համապատասխան հավաստագրեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ ԱԻՆ ՓԾ տարածքային ստորաբաժանումների կողմից քաղաքացիական պաշտպանության թեմաներով անցկացվել են 3 հրամանատարաշտաբային, 5 շտաբային, 93 հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, «Ազդարարում, տարահանում, պատսպարում», «Օդային տագնապ ազդանշանի դեպքում կազմավորումների գործողությունները», «Պաշտպանական գործողությունների իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմաներով 715 արտապլանային վարժանքներ, ինչպես նաև մեթոդական օգնություն և մասնակցություն է ցուցաբերվել ՀՀ մարզերի բնակավայրերում անցկացված 33 շտաբային ուսումնավարժություններին։
Նշվում է. որ միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում ավարտվել են ՀՀ տարածքում տեղակայված ապաստարանների ուսումնասիրության աշխատանքները:
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ իրավական, օրենսդրական բազայի կատարելագործման առումով՝ վարչապետի աշխատակազմից ստացված առաջարկությունների հիման վրա լրամշակվել է «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ, որը ներկայումս գտնվում է Արդարադատության նախարարությունում՝ պետական փորձագիտական եզրակացություն ստանալու համար: Արտապլանային աշխատանքների համատեքստում՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն վերամշակվել և հաստատվել է ԱԻՆ ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրման ներքին պլանը:
ՀՀ ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ նիստի ավարտին ներկայացվել են 2022 թվականի հիմնական անելիքները, մասնավորապես, համայնքների խոշորացման հետ կապված քաղաքացիական պաշտպանության պլանավորող փաստաթղթերի մշակման, տարածքային ստորաբաժանումների կողմից 2022 թվականի ընթացքում իրականացվող ՔՊ թեմաներով վարժանքների և ուսումնավարժությունների իրականացման համար անհրաժեշտ մեթոդական և գործնական օգնության ցուցաբերման, բնակչության պատսպարման վայրերի պատրաստականության բերման ուղղությամբ ուսումնասիրությունների իրականացման ու տվյալների բազայի ստեղծման, ԱԻՆ անձնակազմի ներգրավմամբ ԱԻՆ պահեստային կառավարման կետի անձնակազմի հետ շտաբային մարզումների անցկացման և այլնի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր
3816 դիտում
21:07 11-01-2022
ԱԻՆ ՓԾ ծառայության կազմակերպման վարչությունն ամփոփում է 2021 թվականը
1638 դիտում
21:19 19-01-2022
Արցախի ԱԻՊԾ նյութատեխնիկական ապահովման և պետական ռեզերվների վարչությունն ամփոփել է 2021 թվականը
Այս բաժնից
322 դիտում
17:18 15-11-2024
Մեր հանրապետությունում չպետք է լինեն մարդիկ, որոնք իրենց արտոնյալ զգան. ՄԻՊ-ը համաձայն է Փաշինյանի հետ
310 դիտում
17:04 15-11-2024
ՀՀ փոխվարչապետերը ընդունել են Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը