211652_close_icon
views-count19617 դիտում article-date 15:49 07-01-2022

Ղազախստան զորախումբ ուղարկելու մասին «сукин сын»-ի ընդունած որոշումը սխալ էր, բայց շատ ԱՐԴԱՐ. Արթուր Ղազինյան

Երեկ պարզվեց, որ Հայաստանում գործում են հասարակական կազմակերպություններ, որոնք նաև իրավապաշտպաններ են:
Երեկ նաև պարզվեց, որ նրանք շատ անհանգիստ են ու մտահոգված:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

«ՉԷ, սխալ հասկացաք, նրանք մտահոգված չեն Հայաստանում օրեցօր խորացող բռնապետությամբ, հիմնարար իրավունքների և ազատությունների կոպիտ, զանգվածային ու համատարած խախտումներով, բռնաճնշումներով ու իրավունքի գերակայության սկզբունքի տոտալ ոտնահարմամբ:

Նրանց համար դա նորմալ է, շատ բնական ու ընկալելի, քանի որ առաջնորդվում են «он сукин сын, но НАШ сукин сын» սկզբունքով:

Բայց երեկ պարզ դարձավ, որ իրենց «сукин сын»-ը այնքան էլ իրենցը չի, ու գործել է աններելի մեղք. Ղազախստանի բռնապետության դեմ պայքարի դուրս եկած հպարտ քաղաքացիների ընդվզումը ճնշելու համար այդ сукин сын-ը «բռնապետական» ՀԱՊԿ-ի հետ միասին զորախում է ուղարկել Ղազախստան:

Մե տխրություն, մե զայրույթ, մե հիասթափություն, մե դատապարտում: Այն աստիճանի, որ դիրիժյորի ձեռքի թեթև շարժումով ղազախ ժողովուրդը դարձավ մեզ ԲԱՐԵԿԱՄ, իսկ իրավապահների վրա կրակող, նրանց գլխատող ահաբեկիչները և խանութներ ու բանկոմատներ թալանող խուլիգանները դարձան հանուն ժողովրդավարության մեռնող տառապյալներ:

Էս ո՞վ եք դուք, ի՞նչ ծնունդ եք, որտե՞ղ են ձեզ բուծում . .
.
Հ.Գ. Ղազախստան զորախումբ ուղարկելու մասին «сукин сын»-ի ընդունած որոշումը սխալ էր, բայց շատ ԱՐԴԱՐ. դա պետք է աներ հենց ինքը՝ փողոցային ստախոս ու կեղծարար հեղափոխականը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր