211652_close_icon
views-count1650 դիտում article-date 13:59 07-01-2022

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունից:

Զրուցակիցները շնորհավորանքներ են փոխանակել Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ:

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են  Ղազախստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակում  համատեղ քայլերի իրականացման ընթացքը:

Նմանատիպ նյութեր