61803 դիտում
13:14 07-01-2022
Կրակոցներ Սյունիքի մարզում. բերման է ենթարկվել Կապան համայնքի Կաղնուտի վարչական ղեկավարը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հունվարի 6-ին, ոստիկանության Կապանի բաժին է բերման ենթարկվել Սյունիքի մարզի բնակիչ, 52-ամյա Արթուր Հովհաննիսյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ժամը 19:40-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Կապան համայնքի Կաղնուտ բնակավայրում կրակոցներ են հնչում:
Օպերատիվորեն նշված վայր ժամանած Կապանի ոստիկանները պարզել են, որ կրակոցները արձակել է Ա. Հովհաննիսյանը՝ իրեն պատկանող հրազենից:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Ա. Հովհաննիսյանի Կաղնուտի վարչական ղեկավարն է և կրակոցներ արձակելու փաստը արդարացրել է՝ ասելով. «Էսօր ծնունդս ա», ու ծննդյան տարեդարձի արարողության ընթացքում, իրեն պատկանող «ՎԵՊՐ-ԿՄ» տիպի որոսորդական ակոսափող հրազենից կրակոցներ է արձակել:
Որոշ ժամանակ անց նա բաց է թողնվել, իսկ հրազենը առգրավվել են:
Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
30449 դիտում
23:08 05-08-2020
Սյունիքի մարզում Niva-ով վթարի է ենթարկվել Ուժանիս համայնքի վարչական ղեկավարը