211652_close_icon
views-count4554 դիտում article-date 23:12 06-01-2022

Ռուսաստանը հետխորհրդային տարածքում կես-քայլ անգամ չի նահանջելու. Վահրամ Աթանեսյան

«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ղազախստանում «աշխատում են», ռուս դեսանտայինները եւ հատուկ ծառայությունները։ ՀԱՊԿ-ի «ծածկաքողը» բոլորովին այլ նպատակ ունի՝ միջազգայնորեն լեգալացնել այդ կազմակերպությունը, այդ թվում նաեւ՝ որպես «խաղարար մանդատ ունեցողի»։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը:

«Իսկ դա մի բան է նշանակում․ Ռուսաստանը հետխորհրդային տարածքում կես-քայլ անգամ չի նահանջելու։ Այլ բան է, թե ինչ հետեւանքներ կունենա դա։

Պետդումայի պատգամավոր Միրոնովն արդեն իսկ խոսում է Ղազախստանում ՀԱՊԿ խաղարար առաքելությունը ,,երկարաժամկետ դարձնելու անհրաժեշտությունից,,՝ ի պաշտպանություն ռուս եւ ռուսախոս բնակչության, նրանց շահերի եւ իրավունքների։ Հասկանալի՞ է, ընկերներ-պարոնայք»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր