211652_close_icon
views-count58545 դիտում article-date 20:37 06-01-2022

Կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանումում «տաշի տուշիներ»՝ «Աշխարհ, կանգնի՛ր, իջնող կա» երգի կատարմամբ. որոշներն էլ դրա տակ գյումրվա տրնգի են պարում

Ինչպես տեղեկացրել ենք, կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանումում խայտառակ, անկառավարելի իրավիճակ է ստեղծվել. այստեղ աշխատակիցներից ոմանց օգտագործում են արխիվի պետ Անահիտ Արևշատյանի դեմ՝ շինծու բացատրություններ սարքել տալով ու այս քաղծառայողի էթիկայիշուրջ կեղծ հիմքեր առաջացնելով՝ նրա ազատման համար հող նախապատրաստելով։
 
Մենք մեջբերել ենք համապատասխան փաստեր, որ արխիվի պետի դեմ անգամ բացատրություն-բողոք են գրել տվելկադաստր նոր ոտք դրած ժամկետային աշխատակցուհի Անի Սահակյանին, որն ընդհանրապես չի շփվել Անահիտ Արևշատյանի հետ, չի ճանաչում նրան։ Քաղծառայող Արևշատյանի Էթիկայի ու բարեվարքության մասին հանկարծ բնութագիր է տվել նաև արխիվի բաժնի քաղծառայող Արմինե Մուրադյանը, որը ոչ ավել-ոչ պակաս անցնում է Պոլիտեխնիկական համալսարանի մագիստրատուրայի դիպլոմ կեղծելու փաստով հարուցված քրգործով: Վերջինս հորաքույրը՝ Աշխեն Մուրադյանը, Պոլիտեխնիկական համալսարանի երկարամյա աշխատակցուհի է։ Այս գործը քննվում է ՀՀ Քննչական կոմիտեիՇիրակի մարզային քննչական վարչությունում։
 
Ինչևէ, ինչպես երևում է, մեր՝ «Աշխարհ կանգնի՛ր, իջնող կա. կադաստրի կոմիտեի ղեկավարն արհամարհում է դատախազի ու ոստիկանապետի գրությունները» վերտառությամբ նախորդ հրապարակումը կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը բավական ծանր է տարել, վերջինս հետևություններ անելու փոխարեն՝շնչակտուր խիստ նկատողություն է տվել Անահիտ Արևշատյանին։ Այս հարցում Քաղծառայության խորհուրդն էլ բացառիկ անգործությունէ ցուցաբերել. եթե քաղծառայողին խիստ նկատողություն են տալիս՝ բոլոր փաստերն ու փաստաթղթերն անտեսելով ու թույլ տալով, որ ոտնահարվի քաղծառայողի իրավունքները, դատական կարգով, անխոս, կլուծվի այս հարցը, սակայն անհասկանալի է մնում՝ պետության հաշվին մեծ թվով աշխատակիցներ պահող քաղծառայության կառույցի դերը մեր երկրում։
 
Ինչևէ, այս պահին թերևս այնքան մտահոգիչ չէ Անահիտ Արևշատյանի մասին աշխատակիցներից ոմանց կենցաղային մակարդակի շինծու բացատրություններ գրելով տալով՝ խիստ նկատողություն սարքելը, որքան կադաստրային տաշի-տուշիները, անդադար երգն ու պարն՝ աշխատանքային ժամին։ Այնպիսի բացականչություններ ու ճիչեր մեր հրապարակումից հետո, որ կարծես ոչ թե պետական կառույց է, այլ զվարճանքի վայր։
 
Ի դեպ, մեր ձեռքի տակ հայտնվել են այս մասին փաստող անհերքելի ապացույցներ։ Ըստ դրանց՝այս կառույցում մեր հրապարակումից հետո աշխատանքի ժամին անդադար հնչել են հեգնախառն «Աշխարհ կանգնիր, իջնող կա», մեր նյութի վերնագրով երգ՝ երբեմն խմբակային կատարմամբ, երբեմն էլ «մենակատարներով»։ Մենք հետաքրքրվել ենք, թե ովքե՞ր են մենակատարները, որոնք այդքան ուրախ-զվարթ տրամադրության մեջ են, պարզվում է՝ նրանցից ամենաակտիվը արխիվի բաժնի պայմանագրային օպերատոր Էլմիրա Սարգսյանն է՝ ԱԺ ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանի շտաբում ծառայություններ մատուցած Հայկ Սարգսյանի կինը, որին ձայնակցում են այնպիսի անձինք, որոնք անցնում են պետության դեմ գործած խմբակային ծանր հանցանքի համար հարուցված քրգործով։
 
Խոսքը հաշվառման բաժնի պայմանագրային օպերատոր Ժորա Ոսկանյանի և քաղծառայող Արսեն Պողոսյանի մասին է։ Զարմանալի է, որ այս մթնոլորտը կադաստրի կոմիտիե ղեկավարին բնավ չի հետաքրքում, այնպիսի տպավորություն է, թե Սուրեն Թովմասյանը պատրաստվում է մեր հրապարակման՝ «Աշխարհ կանգնի՛ր, իջնող կա» նյութի վերնագիրը սարքել իր կառույցի հիմնը ու այս առիթով աշխատակիցները երգի փորձարկումներ են կատարում։
 
Ի դեպ, մեր տեղեկություններով, Անահիտ Արևշատյանը կադաստրի կոմիտեի երևանյան որոշ պատասխանատուներից արդեն իսկ միջնորդավորված մեսիջներ է ստանում, թե սպասի՛ր երկրորդ խիստ նկատողությանդ ու աշխատանքից ազատմանդ։ Այս ամենը մեկ անգամ ևս ապացույցն է այն փաստի, որ կադաստրի կոմիտեի ղեկավարն ու այդ համակարգի որոշ պաշտոնյաներ բացահայտ արհամարհանք են դրսևորում իրավապահ համակարգի նկատմամբ՝ անտեսելով նրանց որոշումները ու թույլատրելով, որ կադաստրի Շիրակի ստորաբաժանումը վերածվի զվարճասերների ակումբի։
 
Քրգործով անցնող, մի բան էլ նման պահվածք ցուցաբերող աշխատակիցների վարքագիծը լուրջ մտահոգության թեմա պիտի դառնար Սուրեն Թովմասյանի համար՝ անկախ որևէ հանգամանքից։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, տևական ժամանակ է՝ տեղեկություններ էինք ստանում այն մասին, որ ՀՀ կադաստրի կոմիտեի Շիրակի ստորաբաժանումում անառողջ մթնոլորտ է ստեղծվել։

Մամուլը բազմիցս անդրադարձել էր այս ստորաբաժանման նախորդ պետ Արայիկ Առաքելյանի՝ կրկին պաշտոնի վերադառնալու ցանկությանը, որին, ըստ լավատեղյակ աղբյուրների, լծվել էր նաև ՀՀ Ազգային ժողովի՝ այն ժամանակվա ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը։

Այդ նպատակով սկսվել էին ինտրիգներ հյուսվել Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավարի ժ/պ (հիմնական պաշտոնը՝ արխիվի պետ) Անահիտ Արևշատյանի նկատմամբ, որպեսզի վերջինս հեռանա ու տեղն ազատվի։

Որպես միջոց՝ օգտագործել էին աշխատակիցներից ոմանց, որոնք կեղծ, զրպարտչական բովանդակությամբ բողոք էին հասցեագրել կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին։

Բողոքը օրենքի պահանջով, բայց սպասվածին հակառակ, հայտնվել էր իրավապահ մարմինների ուսումնասիրման տիրույթում։

Իրավապահների տիրույթում հայտնվելը, ամենայն հավանականությամբ, դուր չէր եկել Սուրեն Թովմասյանին։

Քննչական կոմիտեի քննիչը որոշում էր կայացրել առ այն, որ Անահիտ Արևշատյանը որևէ կեղծիքի, որևէ հանցագործության չի մղել աշխատակիցներին և որ բողոքի բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը (մեր ձեռքի տակ առկա է փաստաթուղթը՝ քննիչի որոշումը)։

Այդուհանդերձ, մեզ հասած տեղեկություններով, կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն անհասկանալի շահագրգռվածությամբ դեռ շարունակել էր այդ նույն անձնակազմից ոմանց ծառայեցնել իր նպատակի իրականացման համար ու ազատվել երկար տարիների քաղծառայողից։

Մեր աղբյուրների փոխանցմամբ,  այս պաշտոնյայի համար կարծես կյանքի ու մահվան հարց էր դարձել Շիրակի մարզային ստորաբաժանման անձնակազմին նույնաբովանդակ՝ copy-past արած, սակայն փաստերի հակասությամբ բողոքներ սարքել  տալով՝ արխիվի պետի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Արևշատյանից ազատվելը։ 

Մեզ հասած տեղեկություններով, Սուրեն  Թովմասյանը  Շիրակի մարզային ստորաբաժանման նորանշանակ ղեկավար Սերգեյ Սարգսյանի միջոցով  մեկուսացրել էր քաղծառայող Անահիտ Արևշատյանին, զրկել  նրան պաշտոնի անձնագրով վերապահված պարտականությունները կատարելուց,  հրահանգել էր՝ չթույլատրել  աշխատակիցներին շփվելու արխիվի պետի հետ։ Ավելին, ըստ մեր տեղեկությունների, նոր նշանակված պետը հեռախոսով պարբերաբար զեկուցել էր հրահանգը  կատարելու ընթացքի մասին։

Նորանշանակ պետ Սերգեյ Սարգսյանը, որի վրա պետությունը ծախսեր էր անում Երևանից գալու ու Գյումրիում աշխատելու համար, ստացվում է՝  գործում է ի վնաս պետական շահերի։ 

Վերջինս, ըստ բնութագրումների, թեև կիրթ, դաստիարակված անձնավորություն է, սակայն  կադաստրային գործից  անտեղյակ է։

Նա ակամա դարձել էր հրահանգներ կատարող, որին  ուղղակիորեն չեն թույլատրել  հարթել  լարված մթնոլորտը, նորմալ աշխատանքային հարաբերություններ ստեղծել։

Հետաքրքիրն այն է, որ երբ Անահիտ Արևշատյանը դիմել էր քաղծառայության խորհուրդ՝ իր իրավունքները պաշտպանելու համար, Սուրեն Թովմասյանն, օգտագործելով առիթը, նորից սկսել էր անձնակազմին լծել  շինծու բովանդակությամբ բացատրություններ գրելուն։

Ի դեպ, կադաստրի կոմիտեի ղեկավարը բացարձակապես արհամարհում էր իրավապահ համակարգի կողմից արդեն իսկ առկա որոշումն առ այն, որ  աշխատակիցների բողոքները իրականությանը չեն համապատասխանում, այժմ նույնաբովանդակ բողոքներ էր գրել տալիս ու սա օգտագործում քաղծառայողի դեմ։
 
Այս պաշտոնյան արհամարհել  էր նաև Շիրակի դատախազ Գուրգեն Գրիգորյանի՝ իրեն հասցեագրված գրությունն առ այն, որ անհապաղ պետք է շտկել մթնոլորտը կադաստրի Շիրակի ստորաբաժանումում։

Նմանատիպ նյութեր