211652_close_icon
views-count1405 դիտում article-date 11:22 06-01-2022

Աշխարհում ամենաքաղցր, ամենամեծ, ամենաթանկ, ամենաարժեքավոր երևույթը մեզ վստահված դրախտ-հայրենիքն է. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՃՐԱԳԱԼՈՒՅՑԻ ՔԱՐՈԶ

«Խավարի և մահվան ստվերների մեջ ընթացող ժողովուրդ, որ ձգտում է լույսին:
Սուրբ Ծննդյանը ամեն մարդու ձգտումի պատգամն է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ պատգամը, բայց այն չի կարող լինել լղոզված, առանց զոհաբերության, չի կարող լինել վերջում հաղթանակ չունեցող խաղաղության պատգամ։ Հիսուս մեզ այդ խաղաղությունը բերել է սրով, խաչով և տառապանքով։

Ընդունենք կամ չընդունենք, մենք այսօր ապրում ենք խավարի տիրույթում, մահվան ստվերում ենք ապրում, մի ժողովուրդ ընթանում է կարծես անգլուխ՝ անորոշ ճանապարհներով՝ փորձելով ինքն իր համար ճանապարհներ գտնել։

Մեր հողը և մեր հոգին իրարից չեն տարբերվում։ Սա կհասկանանք այն ժամանակ, երբ իմանանք, որ աշխարհում ամենաքաղցր, ամենամեծ, ամենաթանկ, ամենաարժեքավոր երևույթը մեզ վստահված դրախտ-հայրենիքն է, որ կոչվում է Հայաստան աշխարհ՝ իր Արցախով ու իր ամբողջությամբ։ Հրաժարվողը ուրացող է»։

Բագրատ եպիսկոպոս Գալստանյան
Առաջնորդ Տավուշի թեմի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր