211652_close_icon
views-count6595 դիտում article-date 11:12 06-01-2022

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ պատարագ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվար 5-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում, ինչպես բոլոր Հայ Առաքելական եկեղեցիներում, Ճրագալույցի Սուրբ պատարագ մատուցվեց:
 
Պատարագիչը Տեր Առնակ քահանա Հարությունյանն էր:

Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո:

«Ճրագալույց» նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն` վառել, և Ճրագալույցի Սուրբ Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին նախորդող երեկոյան:

Ճրագալույցը խորհրդանշում է Բեթղեհեմյան աստղի լույսը, որը դեպի Մանուկ Հիսուսն առաջնորդեց մոգերին: Ճրագալույցի Սուրբ Պատարագից հետո մարդիկ եկեղեցում վառված ճրագները, որը Աստվածային լույսի և Եկեղեցու օրհնության խորհրդանիշն է, իրենց հետ տուն են տանում:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 141+
141+

Նմանատիպ նյութեր