211652_close_icon
views-count7924 դիտում article-date 22:06 05-01-2022

Ավտովթար Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են Mercedes-ը, Mitsubishi Pajero io-ն ու Honda Elysion-ը. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 5-ին,  ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Mercedes, Mitsubishi Pajero io, Honda Elysion մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ  ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի  1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկներ Արսեն Մնացականյանն ու Սևակ Մնացականյանը:

Պարեկային ծառայությունը պարզում է  վարորդների ինքնությունը:

Օպերատիվորեն ժամանել են  նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր