211652_close_icon
views-count2378 դիտում article-date 22:45 05-01-2022

Լուկակուն ներողություն է խնդրել իր աղմկահարույց հարցազրույցի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն ներողություն է խնդրել հարցազրույցի համար, որում դժգոհություն է հայտնել լոնդոնյան թիմում իր դերի համար, ինչպես նաև, «Ինտերին» համակրելու մասին՝ ասելով, որ զղջում է միլանյան ակումբից հեռանալու համար, հայտնում է Armsport.am-ը:

«Հարգելի երկրպագուներ, կներեք, որ վշտացրել եմ ձեզ: Դուք գիտեք, որ ես մանկուց կապված եմ մեր ակումբի հետ, և տեղյակ եմ, որ դուք նեղված եք։

Իհարկե, հիմա պետք է ամեն ինչ անեմ ձեր վստահությունը վերականգնելու համար, և ես կանեմ ամեն ինչ, որպեսզի ապացուցեմ իմ նվիրումն ակումբին՝ քրտնաջան աշխատելով մարզումների և հանդիպումների ժամանակ՝ տալով իմ ամբողջ ուժը հաղթելու համար։

Ներողություն եմ խնդրում նաև մարզչից, գործընկերներից, ղեկավարությունից, քանի որ կարծում եմ, որ իմ մեկնաբանությունները սխալ պահի են հետևել։

Կցանկանայի այս պատմությունը թողնել անցյալում և անել ամեն ինչ, որպեսզի մենք սկսենք հաղթել, և ես կցուցադրեմ իմ լավագույն խաղը հանուն թիմի», Լուկակուի խոսքերն է փոխանցում լոնդոնյան ակումբի թվիթերյան էջը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր