211652_close_icon
views-count41572 դիտում article-date 21:52 04-01-2022

Տեղի ունեցավ Գրիգորի Հայրապետովի հոգեհանգիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am

Այսօր՝ հունվարի 4-ին, Երևանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության նախկին պետ, գեներալ-մայոր Գրիգորի Հայրապետովի հոգեհանգստի արարողությունը, հայտնում է News.am-ը։ 

Արարողությանը ներկա էին հարազատներ, հասարակական- քաղաքական գործիչներ:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Գ. Հայրապետովի հուղարկավորությունը տեղի է ունենալու վաղը՝ հունվարի 5-ին, ժամը 12։00-ին, նույն եկեղեցուց։ 

Աճյունն ամփոփվելու է Դավիթաշեն վարչական շրջանի գերեզմանատանը։  

Գեներալ-մայոր Գրիգորի Ալբերտի Հայրապետովը ծնվել է 1967 թվականի մարտի 18-ին։  Ա

շխատանքային գործունեությունը 1985-1987 թթ. ծառայությունը՝ ԽՍՀՄ զինված ուժերում 1990-1992 թթ. Երևանի Ներքին գործերի վարչության միլիցիոներ 1992-1998 թթ ՀՀ Ներքին գործերի նախարարության ՀՀ նախագահի և  բարձրաստիճան պաշտոնատար անձանց պահպանության ծառայության խմբի հրամանատար, թիկնապահների ծառայության բաժնի թիկնապահ։

1997 թ. ավարտել է ՀՀ Ներքին գործերի ազգային անվտանգության նախարարության բարձրագույն դպրոցը։

1998-2003 թթ. ՀՀ Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության բաժնի պետ։

2003-2004 թթ ՀՀ ԱԱԾ ՀՀ նախագահի և բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգության ապահովման վարչության բաժնի պետ։

2004-2018 թթ ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ-բաժնի պետ։

2009 թ. ավարտել է ՌԴ նախագահին առընթեր պետական ծառայության ուսումնական ակադեմիան։

2018-2019 թթ Պետական պահպանության ծառայության պետ Գ. Հայրապետովը մասնակցել է ՀՀ և ԼՂՀ պաշտպանության համար մղված մարտական գործողություններին, ունի մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ։ 

Գ. Հայրապետովը զգալի ավանդ ունի ՀՀ պետական պահպանության ծառայության կազմավորման, կայացման և զարգացման հայրենանվեր գործում։

Արհեստավարժ, բարձր մակարդակով իրականացրել և ապահովել է Հայաստանի Հանրապետության 3 նահագահների և ներկայիս վարչապետի անվտանգությունը։ 

Պահանջկոտ է եղել իր և ենթակաների նկատմամբ, մշտապես աշխապտել է մասնագիտական գիտելիքների հարստացման ուղղությամբ։

Իր կազմակերպչական ունակություններով կարողանում էր հստակ խնդիրներ դնել ենթակաների առջև և հետևողականորն հասնել դրանց անթերի կատարմանը։ 

Գ. Հայրապետովը ծառայության ընթացքում ունեցած դրական ձեռքերումների համար բազմիցս խրախուսվել է, այդ թվում՝ ՀՀ նախագահի հրամանագրով 2006 թվականին պարգևատրվերլ է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով, 2009 թ.՝ «Մարշալ Բաղրամյան» մեդալով, 2010 թ.՝ «ՀՀ Անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար» կրծքանշանով, իսկ 2018 թ. նրան շնորհվել է «ՀՀ Անվտանգության մարմինների պատվավոր աշխատակից» կոչում։ 

Գ. Հայրապետովը բնավորությամբ ազնիվ էր, համեստ և սկզբունքային։

Ընկալում էր ենթականերին հուզող հարցերը և հնարավորության սահմաններում օգնում նրանց։

Աշխատում էր հաշվի չառնել անձնական ժամանակը։

Վայելում էր կոլեկտիվի հարգանքը և վստահությունը։

Իր մարդկային և մասնագիտական հատկանիշներով օրինակ էր հանդիսանում ծառայակիցներին։ 

2019 թ. նրան շնորհվել է «Գեներալ մայոր» բարձրագույն սպայական կոչում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր