211652_close_icon
views-count48897 դիտում article-date 17:43 04-01-2022

Լոռու մարզում թալանել են տարեց ամուսինների բնակարանը. հափշտակել են 3 մլն դրամ, 1000 դոլար և 4000 ԱՄՆ դոլարի զարդեր

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 3-ին, Լոռու մարզում տեղի ունեցած բնակարանային գողության փաստով։ 

Այդ օրը, երեկոյան, ոստիկանության Վանաձոր քաղաքի Գուգարքի բաժին ահազանգ է ստացվել Վահագնի գյուղի բնակիչ՝ 73-ամյա Հենրիկ Վ-ից, ով հայտնել է, որ իր բնակարանից գողություն է կատարվել։ 

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Մելինե Եղշատյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչ Ադամյանը։ 

Արդեն տեղում տանտերերը ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ 2021 թվականի դեկտեմբերի 31-ի ժամը 10։00-ից մինչև այս տարվա հունվարի 3-ի ժամը 17։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տան ննջասենյակի պատուհանը բացել, մտել են տուն և այնտեղից գողացել մոտ 3 մլն դրամ, 1000 ԱՄՆ դոլար, 2 հատ ոսկյա մատանի և մոտ 4000 դոլարին համարժեք զարդեր։ 

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նշանակվել է փորձաքննություններ, պարզվում է նաև ընդհանուր վնասի չափը։ 

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողի կամ կատարողների ինքնություննը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ 

 [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր