211652_close_icon
views-count102379 դիտում article-date 23:17 03-01-2022

Ողբերգական դեպք Երևանում․ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, ըստ բժիշկների՝ 5 ամսական տղան հանկարծամահ է եղել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 30-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 04։00-ին բուժանձնակազմը հայտնաբերել է դեկտեմբերի 27-ից իրենց մոտ բուժօգնության տեղափոխված 5 ամսական երեխային մահացած։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 5 ամսական Մոնթե Ք․-ն էր, ով ըստ բժիշկների հայտնածի՝ հանկարծամահ է եղել։ 

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր