211652_close_icon
views-count5598 դիտում article-date 22:16 03-01-2022

Սանկտ Պետերբուրգում հունվարի 3-ից ուժի մեջ են մտել նոր սահմանափակումներ

Սանկտ Պետերբուրգում այսօրվանից ուժի մեջ մտան քովիդի նոր սահմանափակումներ։ Ռեստորաններ և ոչ պարենային խանութներ կարող են մտնել միայն կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիները, կամ ովքեր կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ունեն, կամ հաստատված տեղեկանքներ, որ արդեն վարակվել ու բուժվել են։ Գրում spb.kp.ru-ն։

Իշխանությունները համավարակի տարածումը զսպելուց բացի, հույս ունեն, որ նման սահմանափակումը կավելացնի պատվաստվել ցանկացող քաղաքացիների թիվը։

Սանկտ Պետերբուրգում մտցված նոր սահմանափակումները պարենային ապրանքների խանութների ու դեղատների վրա չեն տարածվում։

Նմանատիպ նյութեր