211652_close_icon
views-count2262 դիտում article-date 20:46 03-01-2022

Ղազախստանում գազի գնի թանկացման դեմ բողոքի ցույցեր են կազմակերպվել

Ղազախստանի Ժանաօզեն քաղաքում շարունակվում են բողոքի ակցիաները՝ կապված գազի գնի հետ: Հունվարի 1-ից երկրում գազի գինը բարձրացել է, իսկ քաղաքացիները բողոքում են՝ պահանջելով իջեցնել այն: Կապույտ վառելիքի թանկացման դեմ ակցիաներ են անցկացվել նաև Մանգիստաու շրջանի մի քանի գյուղերում: Ակտաու քաղաքում ևս քաղաքացիները նույն պահանջով դուրս են եկել փողոց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կառավարությանը հանձնարարական է տվել՝ շտապ դիտարկել Ժանաօզենում ստեղծված իրավիճակը:

«Կառավարությանը տվել եմ հանձնարարական հրատապ դիտարկել Ժանաօզենում ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով տնտեսական նպատակահարմարությունը իրավական դաշտում։ Ցուցարարները չպետք է խախտեն հասարակական կարգը»,- Թվիթերում նշել է Ղազախստանի նախագահը: Նա նաև ընդգծել է, որ քաղաքացիներն ունեն իրավունք հրապարակային ներկայացնելու իրենց պահանջը տեղական և կենտրոնական իշխանություններին, բայց դա պետք է անել օրենքի շրջանակում:

Նմանատիպ նյութեր