211652_close_icon
views-count3410 դիտում article-date 16:06 03-01-2022

Հայաստանն առաջատարներից է ռուսների համար ամանորյա հանգստի նախընտրություններում

Ռուսաստանի բնակիչների համար 2022 թվականի նշելու ամենապահանջված  ուղղություններն են Սոչին, Հայաստանը, Մալդիվները և Սեյշելյան կղզիները: «Արմենպրեսի» հաղորդմամբ, այս մասին հայտնում է tass.ru-ն:

Նշվում է, որ երկրի ներսում հանգիստը կազմակերպելու համար Ռուսաստանի բնակիչները ամենաշատն ընտրել են Սոչին, Կրասնոդարի երկրամասի այլ ծովափնյա քաղաքները, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգը, Կալինինգրադը:

Միևնույն ժամանակ, ռուսաստանցիների՝ իրենց երկրի ներսում ճանապարհորդելու նկատմամբ չնվազող հետաքրքրության ֆոնին, ավելացել է դեպի մոտակա երկրներ ուղևորությունների պահանջարկը։ Այս համատեքստում Ամանորի տոներին Հայաստանը դարձել է առաջատար:

Ռուսաստանցիները նաև հետաքրքված են ԱՄԷ, մասնավորապես Դուբայ, ինչպես նաև Հորդանան և Մարոկկո ուղղություններով:

Նմանատիպ նյութեր