211652_close_icon
views-count1406 դիտում article-date 15:54 03-01-2022

Շոլցի և Պուտինի հանդիպումը նախատեսվում է հունվարին. BILD

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ռուսաստանի հետ հարաբերությունների կառուցումը կարեւոր գործոն է համարում եւ պատրաստվում է այդ հարցը վերցնել իր վերահսկողության տակ, գրում է Bild թերթը։

Ինչպես երկուշաբթի հաղորդել է թերթը, վկայակոչելով անանուն աղբյուրների, արդեն հունվարին Գերմանիայի կառավարության ղեկավարն ակնկալում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Շոլցը իբր «նոր սկիզբ» է փնտրում Մոսկվայի հետ հարաբերություններում, ասվում է հոդվածում։ Դա, մասնավորապես, կառնչվի գազային հարաբերություններին եւ ուկրաինական խնդրին, գրում է տաբլոիդը։ Կանցլերի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտներն արդեն երկու շաբաթ է նախապատրաստում է ԳԴՀ կառավարության ղեկավարի եւ Ռուսաստանի ղեկավարի հանդիպումը հունվարին, պնդում է թերթը։

Նմանատիպ նյութեր