211652_close_icon
views-count1736 դիտում article-date 14:24 03-01-2022

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակն Անդրկովկասում: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Վլադմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամփոփել են երկկողմ համագործակցության հիմնական արդյունքները և վերահաստատել փոխշահավետ գործընկերության հետագա ակտիվացման մտադրությունը: Անդրադարձ է կատարվել Անդրկովկասում առկա իրավիճակին, սիրիական և լիբիական կարգավորման հարցերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել անձնական շփումները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր