211652_close_icon
views-count26947 դիտում article-date 22:24 01-01-2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ամանորյա նվերը զեյթունցիներին․ մարդիկ 11 ժամից ավելի Ամանորը դիմավորեցին մթության մեջ

Մինչ հանրապետությունում նշվում է Ամանորը, մայրաքաղաքի Զեյթուն վարչական շրջանի մեծ թվով բնակիչներ հայտնվել են 90-ական թվականների գրկում։ 

Երեկվանից SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում Զեյթուն վարչական շրջանի հազարավոր բնակիչներից, ովքեր ասում էին, որ «Հայաստանի էլեկտրական ցաներ» ընկերության ոչ պատշաճ աշխատանքի և ոչ սրտացավ վերաբերմունքի պատճառով, իրենք հայտնվել են մթության մեջ։ 

Բնակիչների բազմաթիվ զանգերին միայն պատասխանել են «քոփի-փեստ» արված իրենց մշտական բառերով՝ «տեղյակ ենք, խնդիրը լուծում ենք»։ Ու այդ խնդրի լուծումը տևել է, ըստ բնակիչների՝ 11 ժամից ավելի։ Բազմաթիվ բնակիչներ նաև իրենց վրդովմունքն էին հայտնում, որ գնված սնունդը փչացել է, իսկ էլեկտրաէներգիա չլինելու պատճառով չեն կարողացել տները տաքացնել, քանի որ շատերի ջեռուցման միջոցը կա՛մ էլեկտրական սալիկներն են, կա՛մ գազը։ Իսկ եթե հոսանք չկա, ապա գազի կաթսաները չեն աշխատում։ «Ո՞վ է պատասխան տալու այդ անհարգալից վերաբերմունքի համար։ Հետո էլ ասում են, թե իրավիճակ է փոխվել։ Նախկինում եթե նման բան էր լինում, մի քանի բրիգադով աշխատում էին։ Իսկ հիմա մեր մաշկի վրա զգացինք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ոչ հարգալից վերաբերմունքը սպառողներիս նկատմամբ։ Իսկ մենք կանոնավոր վճարումները կատարում ենք»,- ասում էին քաղաքացիները։ 

 

Նմանատիպ նյութեր