211652_close_icon
views-count18940 դիտում article-date 18:56 01-01-2022

Պարոնա՛յք սպաներ և պաշտոնյաներ, Արցախը խլեցին մեզանից, դուք ոչինչ չարեցիք, էլ պատճառ չունենք լռելու․ Գուրգեն Վարդանյան

Գուրգեն Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Շուշին զուտ քաղաք չէր, Շուշին հաղթանակի խորհրդանիշ էր, Շուշին Հայ ազգի վերածնունդի փայլատակող փարոսն էր, վերածնունդ, որ սկսվեց Շուշիի հաղթանակով, բայց կանգնեց հաջորդող բոլոր տարիներ թալանով, ազգի միտումնավոր դեգրադացմամբ, Արցախյան հաղթանակը մոնիպոլիացնելով պաշտոնյաների հարստացմամբ։

Ոչ Շուշին որպես հաղթանակի խորհրդանիշ ամենեւին էլ դժբախտ ու դժգույն չէր, հակառակը այնքան պայծառ էր փայլում, որ ջերմացնում էր ողջ աշխարհի հայության սրտերը։

Բայց եթե անկեղծ լինենք Հայաստանի եւ Արցախի անխտիր բոլոր բնակավայրերը բացառությամբ, Երեւանի, Ստեփանակերտի, Գյումրիի, Շուշիի, Ծաղկաձորի, Դիլիջանի եւ Ջերմուկի կենտրոնական փողոցների, եւ դժգույն են, ավելի ճիշտ մոխրագույն տասնամյակներով չլվացված շենքերի պատերով, եւ մութ են կամ կիսատ լուսավորված, եւ ճանապարհներն են կիսավեր, եւ բնակչությունն է աղքատ եւ մռայլ, դա սկսվել է 1991թ. ից եւ շարունակվում է առ այսօր։

Բացառությունները թվարկելիս մոռացա նշել նաեւ նախկին եւ ներկա պաշտոնյաների, գեներալների, իշխանության հետ համագործակցող բիզնեսմենների շքեղ դղյակներից կազմված պայծառ ու լուսավոր թաղամասերը, եւ Երեւանում, եւ Արցախում։

Միայն Արցախյան գեներալները միքանի միլիոն դոլարի ժամացույցներ ունեն։
Պարոնա՛յք սպաներ, եւ պաշտոնյաներ մենք տեսնում էինք պետության հաշվին ձեր հարստացումը, բայց լռում էինք, որովհետեւ դուք Արցախի լինելիության երաշխաորնեին էիք, Արցախը խլեցին մեզանից, դուք ոչինչ չարեցիք, էլ պատճառ չունենք լռելու»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր