211652_close_icon
views-count20185 դիտում article-date 21:22 31-12-2021

Արտակարգ դեպք Երևանում. ավտոտնակում առաջացած հրդեհի հետևանքով Mercedes ML-ը վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության ՀՏԱՀՎ  ավագ հետաքննիչի կողմից նյութեր են  նախապատրաստվում  դեկտեմբերի 29-ին Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով: Այդ օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, ԱԻՆ ՓԾ 911  ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիգոր Զոհրաբ փողոցի թիվ 50 տան մոտ գտնվող ավտոտնակում ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ  7, 13 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական  մարտական հաշվարկ:

Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են  Հայկ Չ.-ի տանը կից ավտոտնակում կայանված Mercedes ML մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի, կրակի հետևանքով էլ ավտոտնակում եղած ապրանքները նույնպես դարձել են ոչ պիտանի:

Դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր