211652_close_icon
views-count23732 դիտում article-date 20:34 31-12-2021

Մահացել է Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի հիմնադիր, երկարամյա տնօրեն Լիդա Մուրադյանը

ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառում է արել.

Խորը ցավով տեղեկացա Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի հիմնադիր, երկարամյա տնօրեն Լիդա Կարպովնա Մուրադյանի անժամանակ մահվան մասին։

Լիդա Կարպովնային պատիվ եմ ունեցել ճանաչելու թե՛ որպես գործընկեր, երբ բժշկական կենտրոն էի ղեկավարում, թե՛ որպես առողջապահության նախարար, երբ բազմաթիվ կարևոր ծրագրեր էինք քննարկում նրա հետ։ Լիդա Կարպովնայի դերը հայկական սրտաբանության և հատկապես սրտային վիրաբուժության զարցացման մեջ անուրանալի է։

Նա գրեթե զրոյական մակարդակից երկար տարիներ ջանք չի խնայել Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի անձնակազմի և հատկապես ՀՀ ազգային հերոս Հրայր Հովակիմյանի հետ ստեղծելու և այնուհետև զարգացնելու այս ուղղությունները։
 

Նմանատիպ նյութեր