211652_close_icon
views-count1463 դիտում article-date 21:00 31-12-2021

Արցախի առողջապահական համակարգն ամանորյա տոներին աշխատելու է ուժեղացված ռեժիմով

ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին համակարգը աշխատելու է ուժեղացված ռեժիմով:

ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հրամանով նախարարության ենթակա բոլոր բժշկական հաստատությունների ղեկավարներին հանաձնարարվել է ուժեղացնել հսկողությունը հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող հիվանդների նկատմամբ։
«Հանրապետական բժշկական կենտրոն», «Մարտունու շրջանային բուժմիավորում», «Ասկերանի շրջանային բուժմիավորում», «Ռ.Բազիյանի անվան Մարտակերտի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ-ի և «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեններին`կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման կաբինետներում սահմանել հերթապահություն և ապահովել պատվաստումների գործընթացը:

ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է, հանրապետության բնակչությանը որ վերը նշված բուժհաստատություններում հունվարի 3-8-ը ժամը 10:00-14:00 գործելու են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման կաբինետները:
Գործելու է «Թեժ գիծ» ծառայությունը՝ 30 03 կարճ համարով, որը անվճար է բնակչության զանգերի համար:

Նմանատիպ նյութեր