211652_close_icon
views-count31456 դիտում article-date 15:15 30-12-2021

Ներողամտություն չի լինելու. ՃՈ պետ Եգոր Կարապետյանը հորդորում է խստագույնս պահպանել երթևեկության բոլոր կանոնները

Ճանապարհային ոստիկանությունը տոնական օրերին ներողամտություն չի ցուցաբերելու որևէ իրավախախտման նկատմամբ և կիրառելու է օրենքով նախատեսված ներգործություն բոլոր միջոցները:

Այս մասին իր ուղերձում նշել է Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը: Նա հորդորում է ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցներին լինել զգոն, խստագույնս պահպանել երթևեկության բոլոր կանոնները:

«Հարգելի՛ վարորդներ, ուղևորներ և հետիոտներ, իմ և Ճանապարհային ոստիկանության անձնակազմի կողմից շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Գալիք տարում մաղթում եմ խաղաղություն բարեկեցություն և անվտանգ երթևեկություն: Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հանձնարարությամբ Ճանապարհային ոստիկանությունը տոնական օրերին իրականացնելու է ուժեղացված ծառայություն՝ մեր բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ի նշան արդյունավետ համագործակցության ակնկալելով նաև ձեր կարգապահությունը: Ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցներին հորդորում եմ լինել զգոն, խստագույնս պահպանել երթևեկության բոլոր կանոնները, իսկ ալկոհոլ օգտագործած վիճակում չվարել տրանսպորտային միջոց:

Նախազգուշացնում եմ, որ ներողամտություն չի ցուցաբերվելու որևէ իրավախախտման նկատմամբ և կիրառվելու են օրենքով նախատեսված ներգործություն բոլոր միջոցները»,-նշել է Ճանապարհային ոստիկանության պետ:

Նմանատիպ նյութեր