211652_close_icon
views-count2943 դիտում article-date 14:49 30-12-2021

ԱԻՆ ՓԾ տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանի ամանորյա շնորհավորական ուղերձը

Հարգելի՛ փրկարարներ, Փրկարար ծառայության աշխատակիցներ,

2021թ-ին Փրկարար ծառայությունը պատվով է կատարել իր առջև դրված բոլոր խնդիրները՝ ի նպաստ մեր բնակչության պաշտպանության և արտակարգ իրավիճակների համակարգի զարգացման: Իրականացվել են մեծածավալ աշխատանքներ՝ տեխնիկական վերազինումից մինչև միջազգային համագործակցություն և հրշեջ-փրկարարական ջոկատների շենքային պայմանների բարելավում: Վստահ եմ, որ այսուհետ ևս մասնագիտական նույն բարձր պատրաստվածությամբ և արժանապատվորեն շարունակելու եք ձեր մարդասիրական առաքելությունը:

Հարգելի՛ գործընկերներ, շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով անփորձանք աշխատանք, խաղաղություն մեր երկրին և բարօրություն ձեր ընտանիքներին:

Նմանատիպ նյութեր