211652_close_icon
views-count42434 դիտում article-date 12:56 30-12-2021

Ավտովթար-հրդեհ՝ Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը, Օպել-ում հրդեհ է բռնկվել, կա վիրավոր, օպերատիվ են գործել հրշեջներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցի թիվ 101/1 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 45-ամյա Գեղամ Հ-ի վարած Mercedes մակնիշի և 21-ամյա Ալեքս Հ-ի վարա Opel մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Գեղամ Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ։ 

Բախման հետևանքվ Opel-ում հրդեհ է բռնկվել, ու մինչ կժամանեին արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիներն ու պարեկները; 

Այնուհետև հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ Սամվել Կոստանյանն ու կրտսեր պարեկ Ավետիք Պետրոսյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն, և խցանում տեղի չունենա։ 

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Խաչատուր Գինոսյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Խ. Գինոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժներըի մեջ մտած դատավճռով:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր