211652_close_icon
views-count3440 դիտում article-date 22:05 29-12-2021

Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը աճել է երեք անգամ

Transfermarkt-ը հրապարակել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների թարմացված տրանսֆերային արժեքները։

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը երեք անգամ աճել է՝ մեկ միլիոն եվրոյից հասնելով երեք միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը ռուսական ակումբի կազմում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով երեք գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ, հայտնում է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր