211652_close_icon
views-count1882 դիտում article-date 17:45 29-12-2021

Հրապարակվել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը

Դեկտեմբերի 31
ժամը 24:00-ին – Նռնօրհնեքի արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի Բաց խորանին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի,
 
Հունվարի 1
ժամը 10:00-ին - Սուրբ Պատարագ և Հայրապետական մաղթանք Ս. Գայանե վանքում,
 
Հունվարի 5
ժամը 17:30-ին - Երեկոյան ժամերգություն և Ճրագալույցի Ս. Պատարագ Ս. Գայանե վանքում,
 
Հունվարի 6
ժամը 10:30-ին - Հայրապետական Պատարագ և Ջրօրհնեքի կարգ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում,
 
Հունվարի 7
ժամը 10:30-ին` Սուրբ Պատարագ և հոգեհանգիստ Ս. Գայանե վանքում:
 

Նմանատիպ նյութեր