211652_close_icon
views-count2007 դիտում article-date 16:58 29-12-2021

Ճապոնիան «առողջ երկարակեցության» համաշխարհային ռեկորդ է սահմանել

Ճապոնիան սահմանել Է այսպես կոչված «առողջ երկարակեցության»՝ այն տարիքի համաշխարհային ռեկորդ, մինչ որին հասնելը տարեց մարդը կարող Է ապրել առանց կողմնակի օգնության եւ խնամքի կարիք չունենալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է աշխատանքի, առողջապահության եւ բարեկեցության նախարարությունը:

«Ճապոնիայում առողջ երկարակեցության տարիքը ինչպես տղամարդկանց, այնպես Էլ կանանց համար աշխարհում դարձել Է առավելագույնը»,- ասվում Է նախարարության հաղորդագրության մեջ: Կանանց համար դա 75,5 տարեկանն Է, իսկ տղամարդկանց համար՝ 72,6-ը: 2016 թվականի տվյալների համեմատությամբ աճը կանանց մոտ կազմել Է 0,59 տարի եւ 0,54՝ տղամարդկանց մոտ:

2001 թվականի համեմատությամբ առողջ երկարակեցության տարիքը կանանց մոտ աճել Է 2,73, տղամարդկանց մոտ՝ 3,28 տարով: Դրա հետ մեկտեղ, նշում Է նախարարությունը, «յոթնյակի» երկրների թվում Ճապոնիայում Է նաեւ կյանքի ամենաբարձր միջին տեւողությունը՝ 81,41 տարի տղամարդկանց մոտ եւ 87,45՝ կանանց մոտ:

«Բացի բժշկական տեխնոլոգիաների զարգացումից, հասարակական հիգիենայի բարելավման, սննդի որակի, ապրելու միջավայրի հաշվին կենսամակարդակի աճի շնորհիվ զարգացած երկրներում դիտվում Է մահացության նվազում եւ կյանքի տեւողության աճ, բայց նույնիսկ այդ ֆոնին Ճապոնիայում կյանքի տեւողությունը եւ առողջ երկարակեցության տարիքը գտնվում Է բարձր մակարդակի վրա»,-ասվում Է նախարարության զեկույցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ նյութեր