211652_close_icon
views-count1439 դիտում article-date 12:26 28-12-2021

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ ընտրվեց Լևոն Հովհաննիսյանը

Հայկ Մարությանը, Պավել Մազմանյանը, Լիլիթ Պիպոյանը, Ռուբեն Հայրապետյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի իրենց լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։ Այս մասին այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, գրում է tert.am-ը։

Նա տեղեկացրեց, որ Վահե Գրիգորյանը դիմում է ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու մասին, և շարունակելու է ավագանու իր գործունեությունը։ «Վաղաժամ լիազորությունները դադարեցրած Գրիգոր Երիցյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» դաշինքի  հերթական հաջորդ թեկնածու Միսակ Սարգսյանին, իսկ Գայանե Վարդանյանի մանդատը տրվել է Գառնիկ Վարդանյանին»,–ասաց նա։

Քաղաքապետն առաջարկեց քաղաքապետի առաջին տեղակալի հաստիքին նշանակել «Իմ քայլը» խմբակցության  քարտուղար Լևոն Հովհաննիսյանին, և ասաց, որ նա ֆինանսական ոլորտում մեծ հաջողություններ ունի, տարբեր պաշտոններում է պաշտոնավարել։ Այսպիսով՝ ավագանին քվեարկեց, 37 կողմ, 1 դեմ և 3 ձեռնպահ ձայներով Լևոն Հովհաննիսյանն ընտրվեց Երևանքի քաղաքապետի առաջին տեղակալ։

Նմանատիպ նյութեր