211652_close_icon
views-count920 դիտում article-date 16:26 28-12-2021

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ն ամփոփում է 2021 թվականին կատարած աշխատանքները

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ն ամփոփում է 2021 թվականին կատարած աշխատանքները.

2021 թվականին լրացավ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության 10 տարին։

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները 2021 թվականի ընթացքում չպայթած զինամթերք հայտանաբերելու և ոչնչացնելու նպատակով աշխատանքները շարունակել են Սյունիքի մարզի #Դավիթ #Բեկ համայնքում։

2014-2019թթ. ընթացքում այս տարածքը մաքրվել և հանձնվել էր տեղական ինքնակառավարման մարմիններին: Սակայն 2020 թ. պատերազմի ընթացքում Դավիթ Բեկ բնակավայրի վարչական տարածքի զգալի մասն աղտոտվել էր պայթուցիկ զինամթերքով, այդ թվում՝ #կասետային #ենթազինամթերքով: Այդ պատճառով էլ «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի մասնագետները ոչ տեխնիկական հետազոտություն են իրականացրել Դավիթ Բեկում: Աշխատանքների արդյունքում առանձնացվել են հաստատված և կասկածելի տարածքներ, տեղադրվել են ականային վտանգի մասին նախազգուշացնող 50 վահանակներ։

2021 թվականին կատարած աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ԲՄ-21-ի 8 հատ հրթիռ, կասետային ենթազինամթերքներ, գնդացրի 12,5 մմ 1 փամփուշտ, 100 մմ 2 արկ, 100 մմ արկի պարկուճ, 1 հատ 100 մմ հրետանային արկի պարկուճ, F-1 տեսակի 1 նռնակ, 1 ինքնաշեն նռնակ, 1 չկառավարվող ռեակտիվ արկի (C-8) պոչամաս։ Հայտնաբերված չպայթած զինամթերքը ոչնչացվել է:

2021 թվականին Սյունիքի մարզի #Տեղ համայնքի #Կոռնիձոր բնակավայրում շարունակվել են մաքրման աշխատանքները և հոկտեմբերի 30-ին «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը պաշտոնապես տեղական ինքնակառավարման մարմիններին է հանձնել 45 000 քմ պայթուցիկ զինամթերքից մաքրված տարածք։

#հումանիտարառաքելությունՀալեպում
Հայաստանում իրականցվող աշխատանքներին զուգահեռ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը 2019 թվականի փետրվար 8-ից հումանիտար առաքելությամբ է հանդես գալիս նաև #Սիրիայի #Արաբական #Հանրապետությունում:

Ընդհանուր առմամբ #Հալեպում առաքելության առաջին օրվանից մինչև այսօր ականզերծվել է 880 000 քմ ականապատված տարածք։ Հայտնաբերվել և վնասազերծվել է 594 #չպայթած #զինամթերք։ Իսկ վիրաբույժներից, թերապևտներից, գինեկոլոգներից, մանկաբույժներից, ատամնաբույժներից, նյարդաբաններից կազմված բժշկական խումբն իր օգնությունն է ցուցաբերել ընդհանուր առմամբ 42 000 հիվանդի:

#հումանիտարառաքելությունԴամասկոսում
«ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ն իր կատարած աշխատանքով շարունակում է բարձրացնել Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշը։

Այսպիսով, 2021 թվականի հոկտեմբերի 25-ին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը և Սիրիայում ՄԱԿ-ի Հակաականային գործողությունների ծառայությունը (#UNMAS-ի) ստորագրել են պայմանագիր։ Այս առաքելության շրջանակներում նոյեմբերի 21-ից #Դամասկոս է մեկնել «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի ականազերծողների խումբը: Մեր անձնակազմն արդեն անցել է հավատարմագրումը և սկսել է Դամասկոսի արվարձանի #Դարայա ավանի գյուղատնտեսական նշանակության շուրջ 2 մլն. քմ. հողատարածքների մակերեսային և խորքային հումանիտար ականազերծման աշխատանքները: «ՀԱՓԿ»-ի երկու ականազերծման խմբերն այստեղ արդեն հասցրել են մաքրել մոտ 70.000 ք.մ. տարածք։
«ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի գործառույթներից է նաև ականներից տուժած անձանց տվյալնների բազայի թարմացումը։ Այս տարի էլ «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները այցելել են ականից տուժածներին։ Այսօր Հայաստանում ունենք ականների պայթյունից տուժած 745 քաղաքացի:
2021 թվականին «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոնում, որը համալրված է անհրաժեշտ ուսումնական միջոցներով, պարբերաբար կազմակերպվել են հումանիտար ականազերծողների տեսական և գործնական դասընթացներ, ինչպես նաև պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասեր:

«ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ն համագործակցում է միջազգային կառույցների հետ, որի արդյունքում այս տարի մեր մասնագետներն անցել են վերապատրաստման դասընթացներ։
«ՀԱՓԿ»-ը կարևորում է նաև մարդկանց #իրազեկվածության մակարդակի բարձրացումը։ Մեր մասնագետներն այս տարի էլ շարունակել են #պայթուցիկ #զինամթերքի #վտանգի #իրազեկման դասընթացները։ Նրանք եղել են 4 ականային վտանգի ենթակա մարզերում՝ #Սյունիքում, #Տավուշում, #Վայոց #Ձորում և #Գեղարքունիքում, ինչպես նաև իրազեկման աշխատանքներ են կատարել #Էջմիածնի, #Երևանի դպրոցներում և #Լոռու մարզի Գուգարք ճամբարում։ Այս տարի մեր իրազեկման խումբն անվտանգ վարքագծի կանոններ է սովորեցրել մոտ 5000 դպրոցականների և քաղաքացիների։

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ն այս տարի արդեն ձեռք է բերել Ֆրանսիայի Հանրապետության և Հյուսիսիսային Իրաքի խոշոր կազմակերպությունների հետ համագործակցելու փոխհամաձայնություն։ Միաժամանակ, ձեռք է բերվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից տեխնիկակական օգնություն ստանալու պայմանավորվածություն։
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր