211652_close_icon
views-count2036 դիտում article-date 11:26 28-12-2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 109, մահվան՝ 6 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 109 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 344 649-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 7965 է:

ԱՆցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել: Դեկտեմբերի 28-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1500 է, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9454-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 186 է, ընդհանուր առողջացածներինը՝ 331 027, փաստացի բուժվողներինը՝ 4157: Մեկ օրում արվել է 6547 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է  2 546 866 թեստավորում: