211652_close_icon
views-count1358 դիտում article-date 23:10 27-12-2021

Անդրեա Պիրլոն կարող է գլխավորել «Բենֆիկան»

«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն կարող է մարզչական կարիերան շարունակել Պորտուգալիայում։

42-ամյա մասնագետը գտնվում է «Բենֆիկայի» հետաքրքրությունների շրջանակում, հայտնում է Armsport.am-ը:

Պորտուգալական ակումբի նախագահ Ռուի Կոստան դիտարկում է մի քանի թեկնածուների, այդ թվում՝ իտալացուն։ Կոստան և Պիրլոն ժամանակին միասին խաղացել են «Միլանում»։

«Բենֆիկայի» ներկայիս գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսի ապագան մնում է անորոշ, չնայած թիմը դուրս է եկել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ:

Նմանատիպ նյութեր